Հրապարակվեց: Ср, Май 15, 2019
...

Եթե Արցախին հնարավորություն չի տրվում վերադառնալ բանակցություններին, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է. ՀՀ արտգործնախարար

Տարածել
Tags

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եթե Արցախին հնարավորություն չի տրվում մասնակցի լինել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, ապա այդ գործընթացը լրջորեն տուժում է։

 Հարցին, թե Էլմար Մամեդյարովը մայիսի 14-ին  նորից պնդել է, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղանին, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են, Զոհրաբ Մնացականյանն ասել է.

«Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»։

Մեկնաբանություններ