Հրապարակվեց: Чт, Июн 13, 2019
...

Եգիպտոսում նախագահի դեմ մահափորձի համար 32 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել

Տարածել
Tags

Եգիպտոսի դատարանը 32 մարդու ցմահ ազատազրկման է դատապարտել նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի և Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նաիֆի դեմ մահափորձի, ինչպես նաև մի շարք ահաբեկչական հարձակումների մեղադրանքով, որոնց զոհերը տարբեր ժամաանակներում դարձել են մի քանի եգիպտացի դատավոր և Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, գրում է New Yokr Times-ը:

Ընդհանուր առմամբ դատապարտվել է 292 ամբաստանյալ, որոնցից 29-ը դատապարտվել են 15, 36-ը՝ 10 և 81-ը՝ 5 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալները «Վիլայեթ Սինայ» ահաբեկչական խմբավորման անդամներ են, որն «Իսլամական պետության» ճյուղ է համարվում: Եգիպտոսի դատախազությունը նախագահի նկատմամբ 2014թ.-ին տեղի ունեցած առնվազն 2 հարձակման փորձ է հետաքննել:

Առաջին մահափորձը ծրագրվել է մուսուլմանների սուրբ քաղաք Մեքքայում, որտեղ ալ Սիսին այցելել էր ուխտագնացության նպատակով: Մյուս հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Կահիրեում: Այս անգամ այն ծրագրվել է ոստիկանության նախկին սպայի և մի ատամնաբույժի կողմից:

Մեկնաբանություններ