Հրապարակվեց: Пн, Дек 17, 2018
...

Եգիպտոսում գերագույն քրմի 4400-ամյա բացառիկ դամբարան է հայտնաբերվել

Տարածել
Tags

Հնագետները Եգիպտոսում ուշագրավ բացահայտում են արել: Նրանք  հայտնաբերել են 4400 տարվա պատմություն ունեցող դամբարան, որին նախքան այս ոչ ոք ձեռք չէր տվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, այն գերագույն քրմի դամբարան է:

Եգիպտոսի իշխանությունների խոսքով՝ սա վերջին տասնամյակների ընթացքում իր տեսակի մեջ բացառիկ հայտնագործություն է:

Դամբարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեից 30 կմ դեպի հարավ: Դրա պատերը զարդարված են հնագույն փորագրություններով, քանդակներով:

Աղբյուրը մանրամասնում է, որ դամբարում հանգչում են գերագույն քուրմը, նրա մայրը, կինն ու մյուս բարեկամները:

Մեկնաբանություններ