Հրապարակվեց: Пт, Май 17, 2019
...

ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա

Տարածել
Tags

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

«Մենք, անկասկած, պետք է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ սովորենք նրա սխալներից եւ հասկանանք, թե որ հարցերում ենք միմյանցից տարբերվում: Մենք հիմա մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, դա մեզ հիմա բարցարձակապես ոչ մի տնտեսական առավելություն չի տալիս»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Վալովայան:
Նա նշել է, որ պետք է խորացնել փոխգործակցությունը ֆինանսաարժութային եւ մակրոտնտեսական ոլորտում: «Երբ խոսում ենք արժույթի, դրամական վճարումների մասին, թիվ մեկ խնդիրը ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն է»,-  tert.am-ի հաղորդմամբ ասել է նա:
Նրա խոսքով՝ «Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում ազգային արժույթները զգալի չափով օգտագործվում են, իսկ ահա Ղազախստանի եւ Ղրղզստանի կամ Ղազախստանի եւ Հայաստանի հարաբերություններում հիմնականում դոլար է օգտագործվում»: «Բայց մենք կարող ենք օգտագործել մեր արժույթները, դա արժութային շատ ռիսկեր է վերացնում, բայց դա պահանջում է նաեւ մակրոտնտեսական կայունություն եւ այլ տնտեսական պայմանների ստեղծում»,- ասել է Վալովայան:
Մեկնաբանություններ