Հրապարակվեց: Чт, Май 30, 2019
...

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածու կա

Տարածել
Tags

Երևանի պետական համալսարանում ընտրում են բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Ռեկտորի պաշտոնում առաջադրվում են թեկնածուներ: Ռեկտորի պաշտոնում առաջադրվող ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝ 3 տարվա կառավարման փորձ, դոկտորի և պրոֆեսորի աստիճան:

Մինչև թեկնածուների առաջադրումն ու նրանց ելույթները, ներկաները քննարկում էին՝ ինչպես անցկացնել քվեարկությունը՝ բա՞ց, թե՞ փակ կարգով:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամն ասաց, որ բուհի շահերից ելնելով իրենք անելու են ամեն ինչ, որ թե բաց, թե փակ քվեարկության պարագայում ապահովվի ազատ ընտրություն:

Խորհրդի անդամներից մեկը որպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու առաջարկեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, մեկ այլ անդամ էլ առաջարկեց իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։

«Հովհաննիսյան Վահեն այն երիտասարդն է, որը հարգում է մեծերին: Մենք բոլորս հավատացյալներ ենք, Աստծո տակ ենք քայլում: Հովհաննիսյան Վահեն ունի 15 տարվա փորձ, դոկտոր, պրոֆեսոր է, այն երիտասարդը, ով գիտի մեծին հարգել, փայլուն է ղեկավարում»,- ասաց ԵՊՀ դասախոսներից Ապրեսյանը:

Մեկնաբանություններ