Հրապարակվեց: Чт, Май 30, 2019
...

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը

Տարածել
Tags

16:35

 Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը: Վերջինս բուհի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի պրոռեկտորն է:

«Եկեք բոլորս լծվենք համալսարանի զարգացմանը»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

 16:33

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մյուս թեկնածուն՝ Գեղամ Հովհաննիսյան էլ ասաց, որ իր համար շատ ցավալի է, որ իր անունը կապում են հեղափոխության կամ հակահեղափոխության հետ, երբ ինքը ծառայել է կրթությանը:

«Չեմ ամաչում այն կադրերից, թե ինչպես եմ ես դիմավորել Արայիկ Հարությունյանին, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին: Ինձ համար առավել ցավալի է, որ այդ մասին դատողություններ են անում մարդիկ, ովքեր այդ ժամանակ երկու դռան հետևում փակված էին»,- նշեց նա:

Հովհաննիսյան ասաց, որ իր համար տրամաբանական չէ ներկայումս խոսել ծրագրերի մասին: «Ինձ համար անլուրջ է խոսել հեռանկարային ծրագրերից»,- նշեց Գևորգյանը:

16։27

Թեկնածու Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է: «ԺՊ-ն իր առջև ի՞նչ խնդիրներ պետք է դնի: Առաջին խնդիրը համալսարանի բնականոն գործունեության ապահովումն է, սակայն կայունության ապահովումը միանշանակ չպետք է բերի ստագնացիայի:

Ես գտնում եմ, որ ԺՊ–ի վրա իրավական տեսանկյունից պետք է ռեալ պարտականություններ դնել՝ հետագայում ռեկտորի ընտրություններ կազմակերպելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ համալսարանում տիրող իրավիճակի մասին մամուլում առկա հրապարակումները օբյեկտիվ հիմք ունեն: «Պետք է այս ընթացքում գործուն քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու ու առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Դեմ եմ այս հարցի քաղաքականացմանը: Պետք է գանք այն եզրագծին, որ համալսարանը պետք է դուրս դնել քաղաքականությունից»,- ասաց թեկնածուն:

16:20

Ռեկտորի պաշտոնում առաջադրվում են թեկնածուներ: Ռեկտորի պաշտոնում առաջադրվող ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝ 3 տարվա կառավարման փորձ, դոկտորի և պրոֆեսորի աստիճան:

Մինչև թեկնածուների առաջադրումն ու նրանց ելույթները, ներկաները քննարկում էին՝ ինչպես անցկացնել քվեարկությունը՝ բա՞ց, թե՞ փակ կարգով:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամն ասաց, որ բուհի շահերից ելնելով իրենք անելու են ամեն ինչ, որ թե բաց, թե փակ քվեարկության պարագայում ապահովվի ազատ ընտրություն:

Խորհրդի անդամներից մեկը որպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու առաջարկեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, մեկ այլ անդամ էլ առաջարկեց իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։

15:08

ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են ընտրում: Արամ Սիմոնյանը ռեկտորի պաշտոնից հրաժարական էր տվել մայիսի 23-ին:

Հիշեցնենք, որ Մայր բուհում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ էին տեղի ունեցել, նրա հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել էր նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2006 թ. մայիսին։ 2011 թ. մայիսին վերընտրվել էր այդ պաշտոնում:

Մեկնաբանություններ