Հրապարակվեց: Ср, Ноя 28, 2018
...

ԵՄ-ն անցումային արդարադատության բարեփոխումների կողմնակիցներից մեկն է. Սվիտալսկի

Տարածել
Tags

Եվրամիությունը տարբեր երկրներում անցումային արդարադատության բարեփոխումների իրականացման ջանքերի նախաձեռնման եւ կիրառման տեսանկյունից, հավանաբար խոշորագույն կողմնակիցներից մեկն է, համենայն դեպս ֆինանսական օգնության տրամադրման առումով: Այս մասին նոյեմբերի 28-ին Երեւանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության պարտավորություններ» նախագծի շրջանակներում «Միջազգային փորձի լույսի ներքո Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով անցումային արդարադատության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ ամեն մի երկիր ինքը պետք է պատասխանի «Ինչպես», «Եթե» եւ «Երբ» հարցերին:

«Անցումային արդարադատությունը պետք է խորապես արմատավորված լինի ազգային փոխըմբռնման մեջ, ազգային կոնսենսուսում այն իմաստով, որ այդպիսի ջանքերը իսկապես անհրաժեշտ են ազգային համաձայնության վերականգնման համար, քանի որ այդ խնդիրը նույնիսկ ավելի կարեւոր է, քան արդարադատության համակարգի հեղինակությունը», — բացատրեց Սվիտալսկին: Հետեւաբար, ԵՄ-ն, ինչպես նշեց դեսպանը, ակտիվորեն համագործակցում է հայ գործընկերների հետ՝ ի դեմս Արդարադատության նախարարության եւ այլ պետական կառույցների:

Մեկնաբանություններ