Հրապարակվեց: Чт, Фев 07, 2019
...

-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացը չի ուշանում, գործ ունենք 800 էջ ունեցող փաստաթղթի հետ․ Արման Եղոյան

Տարածել
Tags

ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ վարչապետի կողմից նշանակված միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մի մասի կիրարկման վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն ուղարկել է Եվրամիության ներկայացուցիչներին և հիմա արդեն վերջնական աշխատանքներն են տարվում ճանապարհային քարտեզի վերջնական համաձայնեցման շուրջ, որից հետո միայն արդեն Հայաստանը կարող է սկսել համաձայնագրի կիրարկման գործընթացը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ մտած համաձայնագրի իրականացման գործընթացը ուշանում է:

«Նման ծավալուն փաստաթղթի կիրարկման ճանապարհային քարտեզը կարող էր տևել նշանակալիորեն ավելի քիչ: Մենք գործ ունենք ավելի քան 800 էջ ունեցող համաձայնագրի հետ, եթե հավելվածներն էլ հաշվենք,- ասաց նա՝ հավելելով,-ես ավելի շատ կկարևորեի ոչ թե յուրաքանչյուր քայլի արագությունը, այլ յուրաքանչյուր հաջորդ քայլի համապատասխանելիությունը, այսինքն՝ որակը: Ես ծանոթ եմ աշխատանքին և կարծում եմ, որ շատ լուրջ աշխատանք է տարվել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից այդ փաստաթղթի վրա»:

 

Մեկնաբանություններ