Հրապարակվեց: Чт, Ноя 29, 2018
...

ԵՄ խորհուրդն Ազովի ծովում և Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության վերաբերյալ հռչակագիր է ընդունել

Տարածել
Tags

Եվրամիության խորհուրդը հռչակագիր է ընդունել Ազովի ծովում և Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության վերաբերյալ, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանել, սակայն հայտնել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը լիովին աջակցման մասին, ինչպես նաև քննադատել Կերչի նեղուցում միջադեպի ժամանակ զենքի կիրառումը ՌԴ ուժերի կողմից:

Հռչակագրի հեղինակները լուրջ մտահոգություն են հայտնել Ազովի ծովում լարվածության աճի հետ կապված՝ այն համարելով անընդունելի աճող ռազմականացման ֆոնին: ԵՄ խորհուրդն, այսպիսով, կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և անհապաղ կարգավորել ստեղծված իրավիճակը:

Բացի այդ՝ հռչակագրով Ռուսաստանին կոչ է արվել ազատ արձակել ուկրաինական նավերն ու անձնակազմերը: Կառույցը հույս է հայտնել, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Կերչի նեղուցի ելումուտին՝ չխախտելով միջազգային նորմերը:

Հռչակագրում առանձին անդրադարձ է կատարվել նաև Ղրիմին. հեղինակները շեշտել են, որ թերակղզու անեքսիան շարունակում է մարտահրավեր հանդիսանալ միջազգային անվտանգության համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Մեկնաբանություններ