Հրապարակվեց: Чт, Июн 06, 2019
...

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը առաջիններից է ՀՀ օրակարգում. ԱԳՆ

Տարածել
Tags

ԵՄ մի շարք անդամ երկրներ բավական զգայուն են միգրացիոն քաղաքականության հարցերի հանդեպ, քանի որ որոշ դեպքերում Եվրամիության ադամ երկրները հաշվի են առնում վիզային ռեժիմի ազատականացման բացասական փորձը։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարի հավաստմամբ՝ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵՄ-ին ղեկավարվել վաստակի գնահատման սկզբունքով յուրաքանչյուր առանձին վերցրած երկրում եւ զուգահեռներ չանցկացնել։ «Այդ հարցը մշտապես մեր օրակարգի առաջին պլանում է։ Աշխատանքն իրականացվում է ԵՄ-ի հետ ինչպես հանձնաժողովի եւ խորհրդի, այնպես էլ անդամ պետությունների միջոցով։ Մենք ձգտում ենք ապահովել երկխոսություն անդամ պետությունների հետ փորձագետների մակարդակով, որպեսզի ժամանակին գնահատենք վիզային երկխոսության մեկնարկի ապահովման համար ստեղծված պոտենցիալը եւ հնարավորությունները»,- նշել է Մնացականյանը։

Մեկնաբանություններ