Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
...

ԵԱՏՄ երկրները հաստատել են միասնական տարանցիկ համակարգի ստեղծման ճանապարհային քարտեզը

Տարածել
Tags

Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունները հաստատել են միասնական տարանցիկ համակարգի ստեղծման ճանապարհային քարտեզը:

Այս մասին ասվում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության հաղորդագրությունում։
«ԵԱՏՄ տարածքում միասնական տարանցիկ համակարգի ստեղծման ճանապարհային քարտեզը հաստատվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 20-ին Բիշքեկում: Նախագիծը ենթադրում է ապրանքների տարանցիկ փոխադրումներին հետևելու ընդհանուր համակարգի ստեղծում», — tert.am-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մաքսային տարանցիկ համակարգի թվայնացման ընթացակարգերի հարցով փորձարկումների ընդլայնման ուղիները:
Մեկնաբանություններ