Հրապարակվեց: Сб, Дек 01, 2018
...

ԵԱՀԿ նախաձեռնությամբ Թուրքմենստանի պատվիրակությունն ուսումնասիրում է Հայաստանի ՄԻՊ-ի փորձը

Տարածել
Tags

Արման Թաթոյանն  ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով:

Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը եւ հետագա համագործակցության հույս հայտնել:

Նշենք նաեւ, որ այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության 10-ամյակին նվիրված երկօրյա միջազգային համաժողովին:

 

Մեկնաբանություններ