Հրապարակվեց: Сб, Янв 05, 2019
...

ԵԱՀԿ Մինսկի խումբը հաշվի է նստում Արցախի հետ, իսկ Ադրբեջանը չի կարող անտեսել իրականությունը. Հովհաննես Իգիթյան

Տարածել
Tags

Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը, որը նաև պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքով, չի հասկանում, թե ինչու է ընդդիմությունն ընդդիմանում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին վերաբերող մոտեցումներին:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդդիմանալու կամ չընդդիմանալու հարց կլինի այն ժամանակ, երբ կձևավորվի Արցախի հակամարտության հետ կապված վերջնական դոկտրինը։ Խոսելով Արցախի համակարտության կարգավորման մասին` Իգիթյանը կարևորեց այն, որ այժմ ՀՀ-ն ունի լեգիտիմ ղեկավար, իսկ նախկինների լեգիտիմության պակասն օգտագործվում էր թե՛ տարածաշրջանում, թե՛աշխարհում։

«Հստակ կարելի է ասել, որ ՀՀ-ն վերջին ժամանակաշրջանում ավելի լեգիտիմ իշխանություն չի ունեցել, քան ունի այսօր, իսկ շատ անգամ Արցախի հարցում ՀՀ դիրքերի թույլությունը կապված էր հենց պետության գլուխ հանդիսացող մարդկանց լեգիտիմության պակասի հետ։ Հիմա Հայաստանի ղեկավար դարձել է մարդ, որն ուղղակի ձևով կապված չէ ԼՂ հակամարտության հետ։ Հիշում եք, որ Ադրբեջանը միշտ մատնանշում էր, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՝ իրենք գործ ունեն ԼՂՀ-ում կռված կամ այն ներկայացնող մարդու հետ։ Սա էր պատճառը, որ նրանք չէի ցանկանում տեսնել Արցախը բանակցային սեղանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հստակ իրեն ներկայացնում է որպես ՀՀ-ի ներկայացուցուցիչ ու ղեկավար»,- ասաց նա։

Հ.Իգիթյանի խոսքով` եթե նույնիսկ Ադրբեջանը սկզբնական շրջանում չհամաձայնի Արցախը բանակցային կողմ լինելու հետ, միևնույն է, ԼՂՀ-ն ներկա կգտնվի, քանի որ Փաշինյանն ամեն բան քննարկելու է Արցախի հետ։ «Կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ հաշվի է նստում Արցախի հետ, իսկ Ադրբեջանն, ի վերջո, չի կարող անտեսել իրականությունը»,- նշեց բանախոսը:

Իգիթյանը, խոսելով բանակցություններում առաջընթացի մասին, նկատեց, որ Փաշինյան-Ալիև կարճ հանդիպումները, ԱԳ նախարարների հանդիպումներն ուղղված էին բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե առաջին անգամ հայկական ու ադրբեջանական կողմին հաջողվեց ապահովել դրական տեղաշարժ, ասեմ, որ նայելով հայտարարությանը, որն արվեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԱԳ նախարաների հանդիպումից հետո` միակ բանը, որով կարող էր ուրախանալ Մամեդյարովը, այն է, որ կողմերը վերջապես կարողացան համատեղ հայտարարություն ունենալ, որը վաղուց չէր եղել։ Այդ հայտարության մեջ խոսվում է այն մասին, որ  խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ընդգծեց վերլուծաբանը։

Հովհաննես Իգիթյանի խոսքով` ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ և դրանից հետո ՀՀ-ն եղել է  միջազգային մեդիադաշտի ուշադրության կենտրոնում, այն էլ դրական իմաստով։

«Հիշենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, որ այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, աննախադեպ և ֆանտաստիկ է, բոլոր երկրներն, այդ թվում՝ Մինսկի խմբի անդամ երկրները, ՀՀ-ում կատարված իրադարձութունները համարում էին ժողովրդավարական քայլ։ Հաշվի առնելով նաև վերջին ընտրությունները, որոնք համարվում էին ժողովրդավարական առումով առաջընթաց` ՀՀ-ն պահեցին միջազգային մամուլի գլխագրերում»,- ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։

 

Մեկնաբանություններ