Հրապարակվեց: Пн, Июн 03, 2019
...

Դոնալդ և Մելանյա Թրամփները պետական այցով ժամանել են Մեծ Բրիտանիա

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ վայրէջք է կատարել Լոնդոնում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սա նախագահական զույգի երկրորդ այցն է Միացյալ Թագավորություն:

Պարբերականը նկատում է, որ նախորդ այցն աշխատանքային էր, իսկ այս մեկն արդեն պետական է: Դրա շրջանակում նախագահն ու առաջին տիկինը հանդիպելու են թագուհի Էլիզաբեթ 2-րդի, թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:

Նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը, Թրամփը Twitter-ում քննադատել էր Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին՝ նրան «անհաջողակ» անվանելով:

«Սադիք Խանը սարսափելի աշխատանք է կատարել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Նա զզվելի ձևով է արձագանքել Միացյալ Նահանգների՝ Միացյալ Թագավորության ամենամտերիմ դաշնակից երկրի նախագահի այցին: Նա անհաջողակ է, որը պետք է Լոնդոնում հանցավորության, այլ ոչ թե իմ վրա կենտրոնանա: Խանն ինձ հիշեցնում է Նյու Յորքի տխմար և ոչ կոմպետենտ քաղաքապետ Դե Բլազիոյին, պարզապես նրա կես բոյն ունի»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետն ԱՄՆ նախագահին «21-րդ դարի ֆաշիստ» էր անվանել:

Մեկնաբանություններ