Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

Դոնալդ Թրամփ. Աշխարհում կան գլոբալիստներ ու ազգայնականներ: Ես գլոբալիստ չեմ:

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում բացատրել է՝ ինչու է իրեն «ազգայնական» անվանել:

«Կարծում եմ՝ պարզաբանման կարիք չկա, բայց ամեն դեպքում կասեմ. դա նշանակում է, որ ես հպարտանում եմ Միացյալ Նահանգներով ու սիրում եմ երկիրս: Աշխարհում կան գլոբալիստներ ու ազգայնականներ: Ես այն մարդն եմ, որ ցանկանում է մտածել երկրի մասին, քանի որ շատ երկար տարիներ մեր առաջնորդներն ավելի շատ անհանգստացել են աշխարհի, ոչ թե Միացյալ Նահանգների մասին: Ես հպարտանում եմ այս երկրով, ու դա ազգայնականություն եմ անվանում: Ես դրան անվանում եմ ազգայնական լինել ու այլ սահմանում չեմ տեսնում: Գլոբալիստ չեմ, թեկուզ կուզենայի հոգ տանել նաև աշխարհի մասին, բայց նախևառաջ պետք է մտածեմ երկրիս մասին»,-ասել է նախագահը:

Հայտնի է, որ Թրամփն իրեն «ազգայնական» էր անվանել Հյուսթոնում կայացած հանրահավաքի ժամանակ:

Դրանից հետո նախագահի քննադատները հայտարարել են, որ Թրամփն իրեն նույնականացնում է սպիտակ ազգայնականների հետ:

Մեկնաբանություններ