Հրապարակվեց: Пт, Сен 27, 2019
...

Դիմակները պատռված են. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական նոր պատժամիջոցներին

Տարածել
Tags

Միացյալ Նահանգները, ՌԴ-ի նկատմամբ կիրառելով նոր պատժամիջոցներ, որոնցով խոչընդոտվում է Սիրիայում ռուս զինծառայողներին վառելիքի մատակարարումը, փորձում են խանգարել այդ երկրում ահաբեկչության լիակատար վերացմանը: Այդ մասին, մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը, հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից, հաղորդում է ТАСС-ը:

«Հիմա դիմակները վերջնականապես պատռված են… խոսքն ուղղակիորեն Սիրիայում ահաբեկիչների ամբողջական վերացմանը խոչընդոտելու ԱՄՆ ցանկության մասին է»- հայտնել են նախարարությունից՝ խստորեն քննադատելով պատժամիջոցների կիրառումը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է՝ անկախ նրանից, որ ԱՄՆ-ը հովանավորում է ծայրահեղականներին և ապօրինի գրավում երկրի մի մասը ՝ «խոչընդոտելով սիրիական հակամարտության կարգավորմանը»:

«Ռուսական կողմը վաղուց իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ Վաշինգտոնը «հովանավորում է» ահաբեկիչներին՝ նրանց մատակարարելով անհրաժեշտ ամեն ինչ և փորձելով պաշտպանել հնարավոր հարվածներից»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ամերիկյան վարչակազմը Սիրիայում ՌԴ Զինված ուժերին վառելիք մատակարարելու համար պատժամիջոցային ցանկում ներառել է 5 նավ, մեկ ընկերություն և երեք ֆիզիկական անձանց:

Մեկնաբանություններ