Հրապարակվեց: Пт, Янв 11, 2019
...

Դիարբեքիրի դատախազությունը միջնորդություն է ուղարկել խորհրդարան Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Տարածել

Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ուղարկել երկրի խորհրդարան Ժողովրդադեմոկրատական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին՝ նրա դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով սկսված հետաքննության հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, Փայլանի դեմ հետաքննություն սկսելու համար դատախազությունն ստացել է երկրի արդարադատության նախարարության համաձայնությունը:

Հետաքննությունը պայմանավորված է 2018-ի հուլիսին Փայլանի արած հայտարարությամբ այն մասին, որ Դիարբեքիրը, որտեղ ամեն անկյունում կարելի է ջրցան մեքենաներ և զրահատեխնիկա տեսնել, հիշեցնում է «Հիտլերի և Մուսոլինիի ժամանակները»: Միևնույն ժամանակ Դիարբեքիրի իշխանությունները Փայլանի խոսքերը դիտարկել են որպես վիրավորանք թուրքական իշխանությունների հասցեին:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Փայլանը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը շարունակում է օգտագործել 301 հոդվածը որպես գործիք երկրում ընդդիմությանը ճնշելու համար: Տվյալ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրքական ժողովրդի կամ կառավարական ինստիտուտների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար:

Մեկնաբանություններ