Հրապարակվեց: Чт, Дек 20, 2018
...

Դերսիմահայերը Ստամբուլում նշել են Կաղանդը

Տարածել
Tags

Ստամբուլում  գործող Դերսիմի ուսումնասիրությունների կենտրոնի` Թաքսիմ հրապարակում գտնվող շենքում կենտրոնի անդամների կողմից կազմակերպվել է Կաղանդին նվիրված տոնակատարություն: Akunq.net-ի  հաղորդմամբ այդ մասին հայտնում է Pirha.net կայքէջը:

Աղբյուրի հաղորդմամբ` տոնակատարության շրջանակներում համտեսվել է Դերսիմի Բերդակ գավառի ջրաղացում աղացած 150 տարվա ցորենի այլուրով պատրաստված մի ճաշատեսակ:

Տոնակատարության ընթացքում ելույթ է ունեցել կազմակերպության անդամ Սոնգյուլ Յալչընը, ով մասնավորապես նշել է. «Մենք` դերսիմցիներս, այստեղ նշում ենք Կաղանդը, որը նշանակում է հրաժեշտ տալ նախորդ տարվան և Նոր տարին դիմավորել երջանիկ, առողջ և խաղաղ հոգով»:

Ելույթ է ունեցել նաև արվեստի գործիչ Դողան Չելիքը, ով ասել է. «Դերսիմում Կաղանդը նշանակում է իրավունք և ճշմարտություն, քանզի Ամանորին ընկերներն ու հարևաններն այցելում են միմյանց»:

 

Մեկնաբանություններ