Հրապարակվեց: Пн, Май 06, 2019
...

Զելենսկիի շտաբից հայտնել են, որ շարունակելու են Պորոշենկոյի վարած քաղաքական գիծը

Տարածել
Tags

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչակազմը կշարունակի Պյոտր Պորոշենկոյի վարած արտաքին քաղաքական գիծը, որը վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Ինչպես նշում է ria.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Զելենսկիի շտաբի ներկայացուցիչ Սվյատոսլավ Յուրաշը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Զելենսկիի շտաբում ակտիվ նախապատրաստում են նրա արտաքին քաղաքականությունը՝ նախատեսված նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիկա 100 օրվա համար:

Մեկնաբանություններ