Հրապարակվեց: Пн, Фев 04, 2019
...

«Դեմոկրատների` ներկայիս թեկնածուների շրջանում չկա մեկը, ով 2020 թ. կկարողանա հաղթել ինձ». Թրամփ

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է 2020 թ. կայանալիք նախագահական ընտրություններին ու դրանց մասնակցելու մտադրություն հայտնած դեմոկրատներին՝ նշելով, որ նրանց շրջանում իր համար որևէ մրցակից չի տեսնում:

Երկրի ղեկավարն այս մասին ասել է CBS News-ին տված հարցազրույցում:

Երբ լրագրողը ցանկացել է Թրամփի կարծիքն իմանալ նախագահական մրցապայքարին մասնակցելու մտադրության մասին հայտարարած սենատոր Քորի Բուքերի վերաբերյալ, նախագահն ասել է. «Նա շանս չունի, ես նրան ճանաչում եմ, ու չեմ կարծում, որ շանս ունի»:

Հայտնի է, որ Դեմոկրատական կուսակցության անդամներից արդեն 10-ից ավելին հայտարարել է 2020 թ. ընտրություններին մասնակցելու որոշման մասին: Իր մասնակցության մասին առաջինը հայտարարել էր կոնգրեսական Ջոն Դելենին՝ 2017 թ. հունիսին:

«Համենայն դեպս, առ այսօր ես չեմ տեսել մեկին, ով կարող է ինձ հետ մրցել: Ինձ թեկնածուների այդ խումբը չի տպավորում»,- ասել է նա:

Մինչդեռ նախորդ ամիս The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ իր համար ամենավտանգավոր հավանական մրցակից է համարում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

Մեկնաբանություններ