Հրապարակվեց: Ср, Дек 05, 2018
...

Դեկտեմբերի 6-ին ԵՏՄ ղեկավարները կքննարկեն համացանցի շուկաների կարգավորումը եւ նավթային շուկայի ձեւավորումը

Տարածել
Tags

Դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առաջիկա նիստին կքննարկվի համացանցի շուկաների կարգավորման վերաբերյալ համաձայնեցված քաղաքականությունը, ցանցային տեխնոլոգիաների զարգացումը, նավթի, գազի եւ նավթամթերքների միասնական շուկաների ձեւավորումը:

Նիստը կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է news.am-ը:
«Առաջնորդները կլսեն Եվրասիական տնտեսական կոլլեգիայի նախագահի զեկույցը՝ մինչ 2025 թվականը ԵՏՄ-ի թվային օրակարգի իրականացման մասին, որը նախատեսում է երկրների կողմից համացանցի շուկաների եւ ցանցային տեխնոլոգիաների զարգացման համաձայնեցված քաղաքականության իրագործում:
Նա նշել է, որ առաջիկա նիստի ժամանակ կքննարկվի ԵՏՄ անդամ երկրների միջեւ մաքսատուրքերի բաշխումը: Նիստի ընթացքում պետությունների ղեկավարները պետք է համաձայնեցնեն ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջեւ ներկրման մաքսատուրքերի բաշխման նորմատիվները:
Նա նաեւ նշել է, որ փաստաթղթի նախագծով նախատեսվում է արժութաֆինանսային եւ դրամավարկային քաղաքականության մերձեցում, արդյունավետ տրանսպորտային եւ լոգիստիկ շղթաների ստեղծում, սոցիալ-հումանիտար եւ կրթական ոլորտներում համագործակցության խորացում: Ուշակովի խոսքով, նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:
Ընդլայնված կազմով նիստին ներկա կլինի նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Ուշակովը հիշեցրել է, որ Մոլդովան ԵՏՄ-ում դիտորդ երկիր է:
Մեկնաբանություններ