Հրապարակվեց: Чт, Ноя 29, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը

Տարածել
Tags

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, գրում է РИА Новости-ն՝ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով:

«Նախագահի երդմնակալության և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը, Սահմանադրության համաձայն, տեղի կունենա երկրի նոր առաջնորդի ընտրվելու օրվան հաջորդող երրորդ կիրակի օրը, տվյալ դեպքում՝ դեկտեմբերի 16-ին»,- հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովոից:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձայների 100%-ի հաշվարկից հետո հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները. իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Զուրաբիշվիլին ստացել է քվեների 59,52%-ը, իսկ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48%-ը:

Զուրաբաշվիլին իր խոսքում նշել է, որ ցանկանում է Վրաստանը խաղաղ ու ազատ տեսնել, իսկ նրա քաղաքացիներին՝ իրավահավասար:

 

Մեկնաբանություններ