Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Դեկտեմբերին Հայաստանում կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա է արտադրելու. Նիկոլ Փաշինյան

Տարածել
Tags

Մեր ժողովուրդը տաղանդավոր է: Այս մասին Թալինում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր երեխաներ կան, ու դա մեծ ողբերգություն է, որ տասը տարի դպրոց են գնում, տարիներով թատրոն չեն գնում, համերգ չեն գնում, թանգարան չեն գնում: Մենք ասում ենք, որ արվեստն է գալիս երեխաների մոտ, ասում ենք, որ արվեստագետներն իրենք մտնեն դպրոցներ, և վերականգնվի դպրոցականների կապը արվեստի ու մշակույթի հետ»,- նշեց Ն. Փաշինյանը:

Ըստ նրա՝ իրենք միջոցներ են ձեռնարկում, որ Հայաստանը վերածվի արդյունաբերական երկրի: «Ամենակարևոր դասակարգը աշխատավոր դասակարգն է, պետք է բացվեն նոր գործարաններ, լինի 1000-2000 աշխատող, և այսօր նման նախագծեր քննարկում ենք: Դեկտեմբերին Հայաստանում կբացվի առաջին գործարանը, մեր նորանկախ պատմության մեջ առաջին գործարանն է, որը կենցաղային տեխնիկա է արտադրելու, հեռուստացույց են արտադրելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ բոլոր ծրագրերն իրականացնելու համար իրենք ակնկալում են ժողովրդի վստահության քվեն:

 

 

Մեկնաբանություններ