Հրապարակվեց: Ср, Окт 30, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

«Դա վրեժ էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության համար». Չավուշօղլուն մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը

Տարածել
Tags

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ այն անվանելով «ամոթալի»:

«Նրանք, որոնց ծրագրերը խախտվել են, դիմում են հին բանաձևերին: Եթե կարծում են, որ այդ կերպ վրեժ են լուծելու, սխալվում են: Այս ամոթալի որոշումն այնպիսի մարդիկ են ընդունել, որոնք օգտագործում են պատմությունը քաղաքականության մեջ, և մեր կառավարության ու ժողովրդի համար այս որոշումը հավասար է զրոյի»,- իր թվիթերյան էջում գրել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ այս որոշումը «հակասում է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային իրավունքին ու կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի սկզբունքները»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
Մեկնաբանություններ