Հրապարակվեց: Чт, Июл 11, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի

Տարածել
Tags

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ դեռ չի ստացել դատարանի որոշումը, թե ինչ հիմքով է մերժվել հայցը: Նա նաև նշեց, որ իրենք մի քանի փաստարկ են ներկայացրել, որոնցից յուրաքանչյուրն էլ բավարար էր մերժման համար:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։

Մեկնաբանություններ