Հրապարակվեց: Чт, Авг 08, 2019
...

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը

Տարածել
Tags

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն, երեկ, օգոստոսի 7-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Ինչպես  տեղեկացրեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչոթյունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:
 Կողմերն անդրադարձել են  նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին,  Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:
 Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:
Մեկնաբանություններ