Հրապարակվեց: Пн, Апр 22, 2019
...

Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Տիրոջ Հարության պատարագ

Տարածել
Tags

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվում է Սուրբ Հարության պատարագ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ:

Պատարագին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, ՀՀ նախագահը, նախարարներ, գործադիրի այլ ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը:

Հարության տոնին մատուցվող սուրբ պատարագից հետո հայերն ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքով` զատկական սեղանի շուրջ, որի խորհրդանիշն են կարմիր հավկիթը, բրնձով ու չամչով փլավը, ձուկն ու գինին: Աշխարհի խորհրդանիշ հավկիթը կարմիր ներկելը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկվելու նշանն է:

Բրինձը ևս աշխարհի խորհրդանիշն է, որը քաղցրանում է չամչով` քրիստոնյաներով: Ձուկը քրիստոնյաների հալածանքի շրջանում (մթ. I-IV դարեր) նրանց գաղտնանշանն էր, իսկ գինին` խաղողի քաղցրադառն հյութը` աշխարհը փրկագործող աստվածային արյունը:

Հայ առաքելական եկեղեցիներում երեկ մատուցվել է ճրագալույցի պատարագ, որից հետո Երևանում կանթեղներով երթ է ընթացել:

Մեկնաբանություններ