Հրապարակվեց: Пт, Июл 05, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Գուաիդոն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել Մադուրոյի հետ

Տարածել
Tags

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի միջանկյալ նախագահ, հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գուաիդոն, մասնավորապես, նշել է, որ ընդդիմությունը որոշել է, որ «կարող է բանակցություններ սկսել դիկտատորի հետ»:

«Եթե մենք կարողանանք բանակցություններն օգտագործել որպես լարվածության թուլացման միջոց … ապա մենք, անշուշտ, կօգտվենք այդ հնարավորությունից»,- ասել է Գուաիդոն:

Նա նշել է, որ պնդելու է, որ Վենեսուելայում անցկացվեն նոր ընտրություններ, որին կմասնակցեն միջազգային դիտորդներ:

Խուան Գուաիդոն ճգնաժամը հաղթահարելու նպատակով պատրաստակամություն է հայտնել աշխատել նաև ռուսական կողմի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ:

Մեկնաբանություններ