Հրապարակվեց: Ср, Мар 13, 2019
...

Գուաիդոն հայտարարել է, որ պատրաստ է գնալ նախագահական պալատ

Տարածել
Tags

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդուն Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ սկսվում են իշխանության համար պայքարի վճռորոշ օրերը: РЕН ТВ-ի հաղորդմամբ` Գուաիդոյի խոսքերը Twitter-ում մեջբերել է վենեսուելացի լրագրող Գաբրիել Բաստիդասը:

«Անկասկած, դժվար օրեր են սպասվում, բայց դրանք վճռական են լինելու»,- ասել է նա:

Գուաիդոն նշել է, որ պատրաստ է «գնալ Միրաֆլորեսի նախագահական պալատ», և դա, ըստ նրա, տեղի կունենա շատ շուտով, երբ ընդդիմությունը կմիավորի ուժերը:

«Մենք մեծացրել ենք մեր կարողությունները, խոսել ենք զինվորականների և ոստիկանների հետ, և շուտով, երբ մեր ուժերը կմիավորվեն, մենք կգնանք Միրաֆլորես»,- ընդգծել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը:

Մեկնաբանություններ