Հրապարակվեց: Вс, Апр 14, 2019
...

«Գորշ տարածքներ» բառակապակցությունն անընդունելի է, Արցախն ազատ երկիր է. Դավիթ Բաբայանը` Միյատովիչին

Տարածել
Tags

Եվրոպական տարբեր կառույցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մոտեցումներն Արցախի հետ հարաբերությունների տեսանկյունից:

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է ակտիվացնել հարաբերություններն Արցախի հետ. «Այնտեղ նաեւ որոշ քննադատական գաղափարներ են հնչել ԵԽԽՎ-ի նկատմամբ, որ այդ կառուցի դիրքորոշումը ինչ-որ տեղ նաեւ նպաստել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին:
Դրանից անմիջապես հետո ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն հայտարարեց, որ պետք է նոր որակ հաղորդել Արցախի եւ նմանատիպ պետություների հետ հարաբերություններին եւ նշել է, որ պետք է Մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցին: Միատովիչը հայտարարել է, որ ուզում է «գորշ տարածքների» նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն լինի, գնան այդ տարածքներ, տեսնեն` ինչ զարգացումներ են այնտեղ տեղի ունենում մարդու իրավունքների տեսակետից»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց, որ իրենք անմիջապես արձագանքելն են, որ «գորշ տարածքներ» բառակապակցությունն անընդունելի է, որովհետեւ Արցախն ազատ, հասանելի երկիր է, բոլորն էլ կարող են գալ, ծանոթանալ:
«Եթե կա ցանկություն գալու, հարաբերվելու, մենք միայն ողջունում ենք այդ մոտեցումը, թող գան, ծանոթանան` ինչպիսի երկիր է եւ համեմատեն Ադրբեջանի հետ: Երբ մարդիկ գալիս են, տեսնում են բարբարոս երկիր Ադրբեջանը եւ ժողովրդավարության ուղին ընտրած Արցախը, իրենք եզրակացություններ անում են»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Բաբայանը:
Մեկնաբանություններ