Հրապարակվեց: Вт, Окт 22, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Գորբաչովը նշել է, որ սառը պատերազմի ավարտն ընդհանուր հաղթանակ էր

Տարածել
Tags

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Խորհրդային Միության ու Արևմուտքի միջև սառը պատերազմի ավարտն ընդհանուր հաղթանակ էր:

«Սակայն արևմտյան քաղաքական գործիչները, նամանավանդ ԱՄՆ ղեկավարությունն իրենց հաղթող հռչակեցին: Այդ մասին շեփորահարում էին ամեն տեղ, իսկ ԶԼՄ-ները լուսաբանում էին դա»,- ընդգծել է Գորբաչովը:

Քաղաքական գործչի խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները հաշվի չառան, թե այդպիսի ձևակերպումներն ինչպես կընդունվեն Ռուսաստանում, և ինչպես դա կազդի հետագա հարաբերությունների վրա:

Գորբաչովը նշել է նաև, որ Ռուսաստանի դաշնակիցները չդիմացան «նոր ժամանակաշրջանի մարտահրավերներին», ինչի պատճառով էլ ներկայում տարաձայնություններ ունեն Ռուսաստանի հետ:

«Վերջին ժամանակներս շատ արևմտյան քաղաքական գործիչներ ավելի լրջորեն են սկսում մտածել, որ Ռուսաստանի մեկուսացումը վնասում է բոլորին, և որ պետք է միասնաբար ելք գտնել, որը բոլորին էլ օգուտ կլինի: Ես գիտեմ, որ այս մասին մտածում են նաև Ռուսաստանում»,- եզրափակել է իր խոսքը ԽՍՀՄ նախկին նախագահը:

Սառը պատերազմը համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարախոսական դիմակայություն էր, որը ձգվեց 1946-ից մինչև 1980-ականներ, պետությունների երկու դաշինքների միջև, որոնք ղեկավարում էին ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը: 1989 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովն ու ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը պաշտոնապես հայտարարեցին սառը պատերազմի ավարտի մասին:

Մեկնաբանություններ