Հրապարակվեց: Сб, Дек 01, 2018
...

Գորբաչովը նշել է Բուշ ավագի ավանդը սառը պատերազմի եւ միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցման գործում

Տարածել
Tags

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոր ցավակցություն է հայտնել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցավակցում եմ Ջորջ Բուշի ընտանիքին եւ բոլոր ամերիկացիներին ԱՄՆ 41-րդ նախագահի մահվան կապակցությամբ»,- ասել է նա «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:

«Այս մարդու հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Մեզ բախտ է վիճակվել միասին աշխատել վիթխարի փոփոխությունների տարիներին: Դա դրամատիկական ժամանակ էր, որը բոլորից ահռելի պատասխանատվություն էր պահանջում: Արդյունքը եղավ սառը պատերազմի եւ միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցումը»,- հավելել է Գորբաչովը:

«Ես արժանին եմ մատուցում այդ պատմական ձեռքբերման մեջ Ջորջ Բուշի ավանդին: Նա իսկական գործընկեր էր»,- շեշտել է նա:

«Ռաիսա Մաքսիմովնայի հետ մենք շատ էինք գնահատում շփումների ժամանակ Ջորջ եւ Բարբարա Բուշերին, նրանց ամբողջ մեծ եւ բարեկամական ընտանիքին հատուկ ուշադրությունը, բարյացակամությունը եւ սրտաբացությունը»,- նշել է Գորբաչովը:

Նա վստահ է, որ «քաղաքական գործիչ եւ մարդ Ջորջ Բուշի հիշատակը երկար կպահպանվի մարդկանցից շատերի սրտերում»:

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը 94 տարեկանում մահացել է Հյուսթոնում:

 

Մեկնաբանություններ