Հրապարակվեց: Чт, Апр 25, 2019
...

Գիտնականները պարզել են՝ ինչպես է նիկոտինն ազդում օրգանիզմի վրա և կախվածություն առաջացնում

Տարածել
Tags

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են նիկոտինի ազդեցությունը նյարդային բջջի վրա՝ պարզելու համար թե ինչպես է այն առհասարակ ազդում օրգանիզմի վրա:

Վաղուց հայտնի է, որ նիկոտինն ունակ է անցնել հեմատոէնցեֆալիկ պատնեշով և բախվել նեյրոնների մակերևույթին գտնվող nACh-r ընկալիչներին: Երբ այն միանում է այդ ընկալիչներին, մարդու մոտ թույլ էյֆորիայի զգացողություն է առաջանում, սակայն թե ինչ է տեղի ունենում դրանից հետո դեռևս հայտնի չէր:

Երկու սպիտակուցից բաղկացած արհեստական համակարգի շնորհիվ գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես է նիկոտինն ազդում նյարդային բջիջների վրա: Երբ սպիտակուցներից մեկը միանում էր նիկոտինին այն փոխում էր իր ձևը՝ դրանով իսկ ակտիվացնելով երկրորդ՝ լուսարձակող սպիտակուցը:

Այս կերպ ի հայտ էր գալիս լուսարձակող մարկեր, որը թույլ էր տալիս հետևել բջիջներում նիկոտինի տարածման գործընթացին: Պարզվում է, որ բջջի հետ շփումից մի քանի վայրկյան անց նիկոտինը ներթափանցում էր դրա մեջ՝ հայտնվելով էնդոպլազմատիկ ցանցում, որտեղ էլ ձևավորվում են նոր սպիտակուցները: Նիկոտինի ազդեցության հետևանքով դրանց «պիտանելիության ժամկետը» կտրուկ նվազում է, իսկ ընկալիչներն ակտիվորեն տեղաշարժվում են դեպի բջջաթաղանթ:

Այս կերպ ի հայտ է գալիս վտանգավոր շղթայական ռեակցիա, որի պատճառով որքան շատ է մարդը ծխում, այնքան շատ նիկոտինային ընկալիչներ են ձևավորվում՝ դառնալով նիկոտինային կախվածության պատճառ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Մեկնաբանություններ