Հրապարակվեց: Пн, Ноя 12, 2018
...

Գերմանիայի ներքին գործերի նախարարը մտադիր է վաղաժամ լքել պաշտոնը

Տարածել
Tags

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար և «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության նախագահ Հորսթ Զեեհոֆերը մտադիր է վաղաժամ լքել իր պաշտոնները, գրում է Bild-ը:

Պարբերականի տվյալներով՝ այս մասին Զեեհոֆերը հայտարարել է Մյունխենում կայացած «Քրիստոնեա-սոցիալական միության» 4-ժամյա նիստի ժամանակ, սակայն նա ընգծել է, որ իր մտադրություններն ավելի մանրամասն կներկայացնի հաջորդ շաբաթ:

Նշվում է, որ կուսակցության նոր նախագահ կընտրվի 2019 թվականի սկզբին՝ արտահերթ նիստի ժամանակ: Միևնույն ժամանակ առայժմ հայտնի չէ, թե երբ Զեեհոֆերը կթողնի ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Այնուամենայնիվ, Զեեհոֆերի խոսքով, «2019-ը «Քրիստոնեա-սոցիալական միության» համար թարմացման տարի է դառնալու»:

Մեկնաբանություններ