Հրապարակվեց: Сб, Ноя 03, 2018
...

Գերմանիայի նախկին ԱԳ նախարաը ֆրիդրիխ Մերցին Մերկելի հավանական փոխարինող է անվանել

Տարածել
Tags

Ֆրիդրիխ Մերցը «լավ հնարավորություն ունի» Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի (ՔԴՄ) պաշտոնում Անգելա Մերկելին փոխարինելու համար, հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) եւ Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով dpa-ին:

Բացի այդ սոցիալ-դեմոկրատների նախկին առաջնորդը կարծում է, որ Մերցը դեմ չէ Գերմանիայի կանցլեր դառնալ:

«Կարծում եմ, ՔԴՄ-ի ցանկացած նախագահ կարող է հավակնել նոր կանցլեր դառնալուն, -ասել է նա: Արդյոք նա այդ մասին, կասի թե ոչ՝ դա այլ հարց է: Բայց ինչու պետք է ինչ-որ մեկը ձգտի դառնալ ՔԴՄ նախագահ, եթե նա չի ցանկանում հաջորդել Մերկելին»:

Մինչդեռ, Die Welt թերթի պատվերով Civie սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն, գերմանացիների գրեթե կեսը (49 տոկոս) կարծում է, որ Մերցը կկարողանա բարելավել ՔԴՄ-ի վարկանիշը, մասնավորապես, Հեսսեն դաշնային պետության լանդթագում կայացած վերջին ընտրություններում: ՔԴՄ-ի շարքերում բունդեսթագում ՔԴՄ/ ՔՍՄ խմբակցության նախկին ղեկավարի վստահության մակարդակը նույնիսկ ավելի բարձր է`63 տոկոս:

Հոկտեմբերի 29-ին Անգելա Մերկելը հայտարարել էր, որ հրաժարվելու է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում է արդեն 18 տարի, բայց մինչեւ 2021 թվականի Բունդեսթագի հաջորդ ընտրությունները կշարունակի Գերմանիայի կանցլերը լինել, որից հետո իր թեկնածությունը չի առաջադրի նաեւ այդ պաշտոնի համար:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ իր համար ՔԴՄ-ի ղեկավարի եւ կառավարության ղեկավարի պաշտոնները անբաժանելի են:

ՔԴՄ-ի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի սկզբին՝ Համբուրգում կուսակցության հաջորդ համագումարում:

Մեկնաբանություններ