Հրապարակվեց: Пн, Окт 07, 2019
...

Գերմանիայի ՆԳ նախարարը նախազգուշացրել է Եվրոպայում փախստականների նոր զանգվածային հոսքի մասին

Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեհոֆերը նախազգուշացրել է դեպի Եվրոպա փախստականների գալիք զանգվածային հոսքի մասին, որն ավելի խոշոր է, քան 2015 թվականի հոսքը, գրում է DW-ը՝ հղում կատարելով Bild am Sonntag թերթին տված Զեհոֆերի հարցազրույցին:

Զեհոֆերն այդպիսի եզրահանգման է եկել Հունաստանում ապաստան հայցողների մեծացող թվի առնչությամբ: «Մենք պետք է ավելի շատ օգնենք մեր եվրոպական գործընկերներին Եվրամիության արտաքին սահմանները վերահսկելու հարցում: Մենք չափազանց երկար ժամանակ նրանց միայնակ ենք թողել»,-նշել է ՆԳ նախարարը:

Ավելի վաղ Աթենքը պահանջել էր ԵՄ-ից բարեփոխումներ կատարել Թուրքիայի հետ փախստականների հարցերով համաձայնագրի մեջ: Հունաստանում համոզված են, որ երկրի կենտրոնական ցամաքային մասում հայտնված միգրանտները, որոնք ապաստանի իրավունք չունեն, պետք է Թուրքիա արտաքսվեն: ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրում ամրապնդված այդ կանոնը գործում է միայն կղզիների համար: Վերջին ամիսներին Հունաստանում փախստականների ճամբարները կրկին խիստ ծանրաբեռնվել են:

Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիան կոչ էր արել Եվրամիությանն օգնել Սիրիայի հյուսիսում այսպես կոչված անվտանգության գոտում 2 միլիոն սիրիացի փախստականներ տեղափոխելու հարցում:

Մեկնաբանություններ