Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

Գագիկ Ծառուկյանի համար Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները մութ են, ակնկալում է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնել ԱԺ-ում

Տարածել
Tags

Մեզ համար մութ է Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները: Իհարկե, տեսաք, որ տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն առանձին։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման արդյունքներին։ Նա տեղեկացրեց, որ մի շարք հարցերի պարզաբանում ստանալու համար նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են փակ հանդիպման:

«Խորհրդարանում վարչապետին փակ հանդիպման ենք հրավիրել։ Հրավիրելու ենք նախ Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեզ համար  պարզ լինի»,- ասաց նա:

Ծառուկյանը, անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ, նշեց, թե համակարծիք է։

«Լրիվ ճիշտ է, ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք, 28 տարի Արցախն առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

Մեկնաբանություններ