Հրապարակվեց: Чт, Фев 07, 2019
...

Բրիտանիայում թռչող տներ են նախագծում

Տարածել
Tags

Բրիտանացի ճարտարապետներն առաջարկում են թռչող տներ կառուցել: Նման շենքերի նախագծեր են առաջարկել Studio McLeod ճարտարապետական բյուրոն եւ Ekkist դիզայնի ստուդիան: Dezeen-ի հրապարակման մեջ նշվում է, որ դիզայներների կարծիքով շենքերը կարելի է օդապարիկներով համալրել. այդպիսով սեփականատերերը հնարավորություն կունենան մի բնակավայրից մեկ այլ բնակավայր ազատ տեղաշարժվել: Ճարտարապետները պարզաբանում են, որ կարելի է թռչող թաղամասեր ստեղծել, որտեղ տները միմյանց միացված կլինեն:

Շենքերի ճակատները հատուկ նյութով կծածկեն, որոնք շրջակա միջավայրից կամ սեփականատիրոջ նախընտրությունից  կախված՝ կկարողանան փոխել իրենց գույնը, գրում է Vesti-ն: Ներքին պատերը կարող են փոխել իրենց թափանցիկությունը. սա անհրաժեշտ է, որպեսզի տան ներսում գտնվող մարդիկ կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում դրսում:

Եւս մեկ մտահաղացում՝ հատակի հատուկ ծածկույթներ: Դրանք կարող են փոխել իրենց ձեւը. բարձրանալ եւ իջնել՝ ընդունելով կահույքի ձեւը: Ընդհանրապես տան ներսի տարածությունը հնարավոր կլինի փոխել՝ ձեւափոփոխելով այնպես, ինչպես  ցանկանում են տան բնակիչները:

Մեկնաբանություններ