Հրապարակվեց: Чт, Апр 04, 2019
...

Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել Brexit-ը հետաձգելու օրինագծին

Տարածել
Tags

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով կառավարությանը պարտավորեցնում է Եվրամիությանը կրկին խնդրել Brexit-ի հետաձգման մասին:

Խորհրդարանական հեռուստաալիքով ուղիղ հեռարձակվող քվեարկության արդյունքներով օրինագծին կողմ է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312, փոխանցում է news.am-ը:
Պալատը օրինագիծը քննարկել է արագացված ընթացակարգով ընդամենը մեկ օր, իսկ որպեսզի ուժի մեջ մտնի, այն դեռ պետք է ընդունի Լորդերի պալատը եւ ստորագրվի Եղիսաբեթ II թագուհու կողմից: Ակնկալվում է, որ այն վերջնականապես կհաստատվի մինչեւ շաբաթվա վերջ:
Երբ օրինագիծն օրինական ուժ ստանա, հաջորդ օրը երկրի վարչապետ Թերեզա Մեյը պետք է նշի Brexit-ի իրականացման նոր վերջնաժամկետ: Դրանից հետո պետք է ստանալ դրա վերաբերյալ խորհրդարանի հավանությունը, որից հետո համապատասխան հարցում ներկայացնել ԵՄ, որն իր հերթին կարող է ընդունել կամ մերժել այն:
Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն արդեն նախազգուշացրել էր, որ Եվրամիությունը միությունից երկրի դուրս գալու օրվա նոր կարճատեւ հետաձգման չի համաձայնվի, եթե բրիտանացի օրենսդիրները ապրիլի 12-ին չաջակցեն Brexit-ի պայմանների մասին համաձայնագրին:
Մեկնաբանություններ