Հրապարակվեց: Чт, Дек 27, 2018
...

Բունդեսթագում թուրքական ԶՈւ-ի գործողությունները Սիրիայի տարածքում «օկուպացիա» են անվանել

Տարածել

Գերմանիայի խորհրդարանում կազմվել է զեկույց, որում Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի գործողություններն «օկուպացիա» են անվանվում, իսկ այդ գործողությունների՝ որպես միջազգային իրավունքի խախտում չգնահատվելը «իսկական սկանդալ» համարում:

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, խորհրդարանին կից Գիտական հետազոտությունների գրասենյակը զեկույցը պատրաստել է Ձախերի կուսակցության պահանջով, ընդդիմադիր գործիչները նպատակ ունեն այն ներկայացնել Գերմանիայի կառավարությանը:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Սելիմ Դաղդելենն իր ելույթում, քննադատելով Գերմանիայի իշխանություններին Թուրքիայի քայլերը չզսպելու համար, ընդգծել է, որ սիրիական Աֆրին, Ջերաբլուս, Էլ Բաբ ու Ազազ շրջաններում թուրքական ԶՈւ-ի գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում են ռազմական օկուպացիայի չափանիշներին։

Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանը դատապարտել էր Թուրքիայի գործողությունները Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն մոտ ապագայում կմտնի սիրիական Մանբիջ ու կգրոհի Եփրատ գետի արևելյան ափին գտնվող քուրդ զինյալների դիրքերը:

Մեկնաբանություններ