Հրապարակվեց: Пн, Окт 29, 2018
...

Բոլսոնարուն ձայների 55,13%-ով հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

Տարածել
Tags

Բրազիլիայում նախագահական ընտրություններում հաղթել է աջակենտրոն ուժերի ներկայացուցիչ Ժայիր Բոլսոնարուն, հաղորդում է Globo-ն՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի տվյալներին:

Նշվում է, որ քվեաթերթիկների 99,99 տոկոսի մշակումից հետո Բոլսոնարուն հավաքել է ձայների 55,13 տոկոսը, իսկ Աշխատավորների կուսակցության ներկայացուցիչ Ֆերնանդու Ադադը՝ 44,87 տոկոսը:

Բոլսոնարուին հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել է երկրի գործող նախագահ Միշել Թեմերը, ինչի մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: Բացի այդ, Ռիո դե Ժանեյրոյում Բոլսոնարուի կողմնակիցներն արդեն սկսել են տոնել նրա հաղթանակը:

Երկրի նոր ղեկավարն իր պաշտոնը կստանձնի հաջորդ տարվա հունվարի մեկից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Բրազիլիայում անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում Բոլսոնարուն ստացել էր ընտրողների ձայների 46.2 տոկոսը, իսկ Ադադը՝ 29.1 տոկոսը:

Մեկնաբանություններ