Հրապարակվեց: Чт, Дек 27, 2018
...

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Տարածել
Tags

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրել, սակայն դեռևս որոշված չէ՝ կվերանշանակվի բնապահպանության նախարարի պաշտոնում, թե ոչ: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է մանդատից հրաժարվել, եթե դեռևս որոշված չէ՝ կմնա նախարար, թե ոչ, Էրիկ Գրիգորյանն ասաց. «Թիմն է որոշում՝ ով որտեղ է աշխատում: Այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, իմ գործն եմ անում, մնացածը թիմով կորոշենք: Ես հակված եմ գործադիրում աշխատելու»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղե՞լ է իր աշխատանքին նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ դրա վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի հետ խոսակցություն չի եղել:

Մեկնաբանություններ