Հրապարակվեց: Ср, Мар 13, 2019
...

Բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավվել վստահություն ամրապնդող գործընթացներ. ԵԱՀԿ գործող նախագահ

Տարածել
Tags

Ես այստեղ եմ` վերահաստատելու մեր շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

Նա հայտնեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Միրոսլավ Լայչակը նշեց, որ իրենց նախագահությունը ԵԱՀԿ-ում մարդակենտրոն է, միտված է հակամարտությունների կանխարգելմանը, անվտանգ ապագայի կազմակերպմանը:

«Մեծապես ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը նվազել է սահմանին: Վստահ եմ, որ սա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը խաղաղ կարգավորման նպատակով: Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավվել վստահություն ամրապնդող գործընթացներ: Մենք մեծապես թերագնահատել ենք հանդիպումները, որոնք տեղի են ունեցել նախարարների, նախագահի ու վարչապետի, փոխնախարարների միջև: Փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում»,- շեշտեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Մեկնաբանություններ