Հրապարակվեց: Пт, Окт 04, 2019
...

Բելլա Քոչարյանի հետ հանդիպումը նաև քաղաքական ուղերձ էր պարունակում, իսկ Փաշինյան-Պուտին հանդիպման մեջ հստակություն չկար. Արա Հակոբյան

Տարածել
Tags

Նիկոլ Փաշինյանը սիրում էր իր հանդիպումները, զրույցներն ու քննարկումները գերադրական բառերով բնորոշել: Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Փաշինյանի՝ «Փայլուն զրույց ունեցանք» գրառմանը՝ նման կարծիք հայտնեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը:

Վերջինս նկատեց՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մեջ չկար հստակություն. «Արդյունքների մասին որևէ բան ասել հնարավոր չէ, քանի որ որևէ բան չասվեց այդ հանդիպումից հետո»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ քննարկված լինի նաև Արցախին առնչվող հարց՝ հաշվի առնելով, որ Պուտինն այսօր Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, Ա. Հակոբյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ այդ հանդիպմանը քննարկվել է Արցախի հետ կապված հարց, սակայն թե կոնկրետ ի՞նչ է քննարկվել, եկե՞լ են արդյոք կոնկրետ համաձայնության, առաջարկներ, նոր օրակարգ քննարկելու հարց եղե՞լ է, անորոշ է»:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ  «…Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք… », Հակոբյանը նկատեց, որ այս նախադասությունն արտահայտում է հայ-ռուսական հարաբերությունների  իրական մակարդակը՝ ռազմավարական-գործընկերային, այլ ոչ՝ դաշնակցային:

Անդրադառնալով Բելլա Քոչարյանի հետ հանդիպմանը՝ Արա Հակոբյանը նշեց, որ այս հանդիպման միջոցով Պուտինը վարչապետ Փաշինյանին երկու կարևոր ուղերձ է հղում. «Առաջին՝ ինքը կարևորում է մարդկային հարաբերությունները: Անկախ ամեն ինչից՝ Պուտինը երկրորդ նախագահ Քոչարյանի հետ ունի ընկերական, մտերիմ հարաբերություններ, երկրորդ ուղերձը քաղաքական էր. Պուտինը ցանկանում էր դրանով ասել, որ ինքը հետևում է Քոչարյանի դատավարությանը»:

Մեկնաբանություններ