Հրապարակվեց: Пн, Ноя 18, 2019
...

Բելառուսական ընդդիմությունը խորհրդարան չի անցել

Տարածել
Tags

Բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին տեղի ունեցած Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքներով չեն անցել խորհրդարանի կազմ:

Այս մասին վկայում են քվեարկության արդյունքների նախնական տվյալները, հաղորդում է news.am-ը:
ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանի պալատ են ընտրվել Բելառուսական հայրենասիրական կուսակցությունը, Աշխատանքի եւ արդարության հանրապետական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները, որոնց անհնար է դասել ընդդիմության թվին: Նոր խորհրդարան են ընտրվել նաեւ «Բելայա Ռուս» հասարակական միավորման ներկայացուցիչները, որոնք աջակցում են երկրի գործող իշխանությունների քաղաքականությունը:
Մեկնաբանություններ