Հրապարակվեց: Ср, Дек 26, 2018
...

Բաքվում հայտնել են Արցախին «բարձր մակարդակի ինքնակառավարման» հնարավորություն տալու պատրաստակամության մասին

Տարածել
Tags

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է «ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու բարձր մակարդակի ինքնակառավարման հնարավորություն տալ»:

«Մեր երկիրը ճիշտ այնպես, ինչպես ապահովում է իր ժողովրդի անվտանգությունը, պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը»,- ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է Մամեդյարովը:

Մամեդյարովը խոսել է նաև 2018թ. Ադրբեջանի դիվանագիտական աշխատանքների և ձեռքբերումների մասին: Նա նաև 2019թ. Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերման հույս է հայտնել: Ըստ Մամեդյարովի՝ այդպիսով «կայունություն կհաստատվի տարածաշրջանում, և առաջին հերթին հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի տնտեսական աճի համար»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել նաև, որ Հայաստանի նոր ղեկավարությունը, որը ստացել է ժողովրդի մանդատը, «քաղաքական կամք կդրսևորի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման համար»:

Մեկնաբանություններ