Հրապարակվեց: Ср, Май 29, 2019
...

Բաքվում «Արսենալի» ֆուտբոլիստները քոչարի՞ են պարել` ի պատիվ Մխիթարյանի

Տարածել
Tags

Բաքվում «Արսենալի» ֆուտբոլիստները քոչարի են պարել` ի պատիվ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։

Հիշեցնենք, որ մայիսի 21–ին հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։

«Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Instagram-ի Stories–ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են թիմի խաղացողները մարզադաշտում, շրջանաձև դիրքով ձեռք ձեռքի բռնած, պարում քոչարի։

Հրապարակված լուսակերներից մեկում նշվում է, որ Բաքվում ֆուտբոլիստները քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար:

Միաժամանակ, այս լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում։ Շատերը նշում են, որ դա ոչ թե քոչարի է, այլ մարզման ձև։ Ինչպես նշում է newsarmenia.am-ը այս պահին Օբամեյանգի Instagram-ի Stories–ում լուսանկարը հրապարակված է առանց գրառման։

Մեկնաբանություններ