Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

Բացահայտ նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու. սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է. Էդուարդ Շարմազանով

Տարածել
Tags

Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հնարավոր կորուստը Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է։

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է:

Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ՝ սեփական ձախողումը քողարկելու համար, կարծում եմ, մենք ականատես կլինենք,  այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների կամ սևերի ու սպիտակների հերթական բաժանման:

Պարո՛ն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի պայքարե՛ք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:

Հա, մեկ էլ մի բան՝ էդ նորմալ ու կիրթ տպավորություն թողած Ալիևը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու, Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Ես սպասում էի Ձեր արձագանքին, բայց Ձեր խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացա լռություն: Մտահոգիչ է, եղբա՛յր:

Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը եղել և մնում է ՀՀ անվտանգության ամրապնդումն ու Արցախի հարցի արդար և հայանպաստ լուծումը»:

Մեկնաբանություններ