Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
...

Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Տարածել
Tags

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,

Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Մեկնաբանություններ