Հրապարակվեց: Пт, Ноя 30, 2018
...

Բակո Սահակյանի մասնավոր այցը Մոսկվա չի հակասում ՌԴ օրենսդրությանը. Մարիա Զախարովա

Տարածել
Tags

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է որակել ադրբեջանական կողմի դժգոհությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ:

Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր այց:
«Մասնավոր այցի համատեքստում դա չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին և Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ուստի ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանին ուղղված դժգոհությունները, մեր կարծիքով, անհիմն են»,- ասել է Զախարովան:
Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել էին, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին մեկնել է Մոսկվա: Ադրբեջանի ԱԳՆ-ն այցի հետ կապված հայտարարությու էր տարածել՝ նշելով, որ Բակո Սահակյանի մուտքը Ռուսաստանի տարածք թույլ տալը խաթարում է ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը և հակասում է Ռուսաստանի միջնորդական առաքելությանը:
Մեկնաբանություններ